00:09  ,  10 հուլիսի, 2018

Ուիմբլդոն․ Չորրորդ շրջան․ Խաչանովը պարտվեց Ջոկովիչին  

Թենիսի «Մեծ սաղավարտի»՝ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 1 ժամ 45 րոպեում հաղթել է ռուսաստանցի Կարեն Խաչանովին և դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ Պայքարում գրանցվել է 4:6, 2:6, 2:6 հաշիվը։

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի Ճապոնիան ներկայացնող Կեյ Նիսիկորին, որն ավելի վաղ պայքարից դուրս է թողել լատվիացի Էռնեստ Գուլբիսին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում