20:32  ,  9 հուլիսի, 2018

Բրենդան Ռոջերս․ Ցանկանում էի Հենրիխ Մխիթարյանին տեսնել «Լիվերպուլում»

Շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք «Աշակերտի» հետ հանդիպումից առաջ խոսել է  Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«2013 թվականին ես ցանկանում էի Հենրիխ Մխիթարյանին տեսնել «Լիվերպուլում»: Նրա հետ ունեցա հեռախոսազրույց, շատ լավ տպավորություն թողեց, սակայն այդ ժամանակ Հենրիխն արդեն որոշել էր  տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»։ Միգուցե զգաց, որ ֆիզիկապես դեռ պատրաստ չէ Պրեմյեր լիգայում հանդես գալուն։ Հենրիխը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, շատ աշխատասեր, հիանալի արագությամբ, նա Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից է»,- Ռոջերսի խոսքն է փոխանցում NEWS.am Sport-ի թղթակիցը։

Հուլիսի 10-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք «Ալաշկերտ» - «Սելթիկ» հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Մուտքն ազատ է։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս