19:50  ,  9 հուլիսի, 2018

Բրենդան Ռոջերսը՝ «Ալաշկերտի» հետ հանդիպման մասին․ Մեզ ծանր խաղ է սպասվում

Շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք «Ալաշկերտի» հետ հանդիպման մասին։

«Այս մրցաշարում պետք է հարգենք ցանկացած մրցակցի։ «Ալաշկերտը» վերջին 3 տարիների Հայաստանի չեմպիոնն է, այնպես որ պետք է հարգել այս թիմին։ Մենք դիտել ենք «Ալաշկերտի» հանդիպումները, մասնավորապես՝ ԲԱՏԷ-ի դեմ անցած մրցաշրջանի խաղերը։ Մեզ ծանր հանդիպում է սպասվում, քանի որ թիմը կոմպակտ և արագ ֆուտբոլ է ցուցադրում։ Եղանակային պայմանները ինչ-որ ազդեցություն կարող են ունենալ, սակայն եղանակայինից զատ կարող է խանգարել նաև մրցակիցը։ «Սելթիկը» ծրագրում է հաջորդ փուլ դուրս գալ։ Կարծում եմ, որ «Ալաշկերտը» ավելի շատ կխաղա պաշտպանությունում, սակայն մեր նպատակն է գոլ բաց չթողելը և 1,2 գոլ խփելը։ Մենք հարգում ենք ցանկացած մրցակցի, «Ալաշկերտի» հետ պատրաստվելու ենք այնպես, ինչպես կպատրաստվեիքն «Բարսելոնայի» դեմ»,- Ռոջերսի խոսքն է փոխանցում NEWS.am Sport-ի թղթակիցը։

Հուլիսի 10-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք «Ալաշկերտ» - «Սելթիկ» հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Մուտքն ազատ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով