19:06  ,  9 հուլիսի, 2018

Ուիմբլդոն․ Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

Շվեյցարացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել «Մեծ սաղավարտի»՝ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Ֆեդերերը 1 ժամ 47 րոպեում 6:0, 7:5, 6:4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին։ 

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար 36-ամյա Ֆեդերերը կմրցի Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) - Կևին Անդերսոն (ՀԱՀ) զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս