18:45  ,  9 հուլիսի, 2018

Վարուժան Սուքիասյան․ Շատ բարդ մրցակից է մեզ բաժին հասել

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» շոտլանդական «Սելթիկի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային հանդիպումից առաջ խոսել է առաջիկա հանդիպման մաիսն։

«Մրցակցին լավ ուսումնասիրել ենք, նրանց ուժեղ եւ թույլ տեղերը գիտենք եւ հնարավորությունների սահմանում կխաղանք։ Ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է։ Ֆուտբոլիստները լավ են տրամադրված են, հուսախաբ չենք անի։ Տնային խաղում պետք է խաղալ հաղթանակի համար։

Գիտեք, որ շատ դժվար մրցակից է բաժին հասել մեզ։ Տղաները տրամադրված են մարտական։ Միանշանակ, ունենք երկրպագուների աջակցության կարիքը»,- ասել է Վարուժան Սուքիասյանը։

Հուլիսի 10-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք «Ալաշկերտ» - «Սելթիկ» հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Մուտքն ազատ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս