18:26  ,  9 հուլիսի, 2018

Բուֆոնի շնորհանդեսն ու առաջին մարզումը ՊՍԺ-ում (ֆոտո)

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի խաղացող։ Տեղի է ունեցել լեգենդար խաղացողի շնորհանդեսը փարիզյան ակումբում։

40-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2019թ․ հուլիս։ Հիշեցնենք, որ 2001 թվականից Բուֆոնը ներկայացնում էր Թուրինի «Յուվենտուսը»։

Բուֆոնը ՊՍԺ-ում անցկացրել է նաեւ առաջին մարզումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում