19:20  ,  8 հուլիսի, 2018

«Յուվենտուսը» Ռոնալդուի տրանսֆերն ակնարկող տեսահոլովակ է հրապարակել (տեսանյութ)

Իտալական «Յուվենտուսը» Թվիթերի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է 7 համարի խաղաշապիկով խաղացած ֆուտբոլիստներին։ Շատ չանցած այդ տեսահոլովակը ջնջել են։

Ըստ Football Italia-ի՝ Մադրիդի «Ռեալը» կհամաձայնի վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին 100 միլիոն եվրոյով «Յուվենտուսին», եթե պորտուգալացի ֆուտբոլիստը հրավիրի մամուլի ասուլիս եւ հայտարարի, որ սեփական ցանկությամբ է հեռանում: Արքայական ակումբը չի ցանկանում հայտնվել քննադատության եւ երկրպագուների ճնշման տակ:

Marca-ն նշում է, որ 100 միլիոն եվրոյով Ռոնալդուի հեռանալու մասին պայմանավորվածությունը բանավոր է եղել դեռ հունվարին եւ վերջին խոսքը իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսինն է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով