17:00  ,  8 հուլիսի, 2018

Իերոն հեռացավ Իսպանիայի հավաքականից և ֆեդերացիայից  

Ֆերնանդո Իերոն հեռացել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

50-ամյա մասնագետը հեռացել է նաև ֆեդերացիայի մարզական տնօրենի պաշտոնից։

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանը Իսպանիայի հավաքականը գլխավորել էր ԱԱ-2018-ի մեկնարկից 1 օր առաջ, երբ պաշտոնանկ էր արվել Խուլյեն Լոպետեգին։

Իերոյի հետ Իսպանիայի հավաքականը հասավ 1/8 եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Ռուսաստանին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով