16:20  ,  8 հուլիսի, 2018

Տիբո Կուրտուա․ ԱԱ-ից ավարտից հետո որոշում կկայացնեմ ապագայիս վերաբերյալ  

Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնել է, որ աշխարհի առաջնությունից հետո որոշում կկայացնի ակումբային գրանցումը փոխելու վերաբերյալ։

«Այժմ ապագայի մասին չեմ մտածում։ Սա կարևոր առաջնություն է մեր երկրի համար, այդ իսկ պատճառով պետք է շեղող հանգամանքներ չլինեն։

Աշխարհի առաջնության ավարտից 8 կամ 7 օր հետո որոշում կկայացնեմ ապագայիս վերաբերյալ»,- Կուրտուայի խոսքն է փոխանցում AS-ը։

Բելգիայի հավաքականը դուրս է եկել ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆրանսիայի հետ։ Բելգիացիները 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էին թողել Ճապոնիային, իսկ քառորդ եզրափակիչում՝ Բրազիլիային։

Բելգիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Կուրտուայի համար վճարել 35 միլիոն եվրո, ինչը բավարարում է անգլիական ակումբին, քանի որ դարպասապահի պայմանագիրն ավարտվում է 2019թ․ ամռանը։

Անգլիայի անցած առաջնությունում Կուրտուան մասնակցել է 35 հանդիպման։ Դրանցից 15-ում նա գոլ բաց չի թողել։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով