22:59  ,  7 հուլիսի, 2018

Ուիմբլդոն․ Կարեն Խաչանովը 1/8 եզրափակիչում է

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ։ Ռուսաստանի երկրորդ ռակետն առավելության է հասել 4:6, 4:6, 7:6 (7:3), 6:2, 6:1 հաշվով եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ Մրցախաղը տեւել է 2 ժամ 56 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի բրիտանացի Քայլ Էդմունդի եւ սերբ Նովակ Ջոկովիչի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս