20:14  ,  7 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Շվեդիա - Անգլիա հանդիպման լավագույն խաղացողը

Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը ճանաչվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Շվեդիայի հավաքականի հետ հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Սամարայում տեղի ունեցած խաղում անգլիացիները հաղթել են 2։0 հաշվով, Պիկֆորդը աչքի է ընկել մի քանի տպավորիչ սեյվերով։

Կիսաեզրափակիչում Անգլիան կհանդիպի Ռուսաստան - Խորվաթիա զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Ֆրանսիան ու Բելգիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս