19:04  ,  7 հուլիսի, 2018

Ուիմբլդոն․ Ռաֆայել Նադալը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանում Նադալը երեք սեթում վստահ հաղթանակ տարավ ավստրաացի Ալեքս Դի Մինորի նկատմամբ՝ 6:1, 6:2, 6:4։ Պայքարը տեւել է 2 ժամ 2 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կհանդիպի չեխ Իրժի Վեսելիի եւ իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում