18:46  ,  7 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Շվեդիա - Անգլիա․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչի հանդիպումն են անցկացնում Շվեդիայի եւ Անգլիայի հավաքականները։

Սամարայում անցկացվող հանդիպման առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում են անգլիացիները։

30-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Լեսթեր Սիթիի» պաշտպան Հարի Մագիրն օգտագործեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգի փոխանցումը՝ 1։0։

Ընդմիջում է։

Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Ռուսաստան - Խորվաթիա զույգի հաղթողի հետ։

ԱԱ-2018․ Քառորդ եզրափակիչ

Շվեդիա - Անգլիա՝ 0։1 (առաջին խաղակես)

Հարի Մագիր, 30

Շվեդիա․ Օլսեն, Լինդելյոֆ, Գրանկվիստ, Աուգուստինսոն, Կրաֆտ, Լարսոն, Էկդալ, Կլասոն, Ֆորսբերգ, Բերգ, Տոյվոնեն։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոլքեր, Սթոունս, Մագիր, Տրիպյեր, Յանգ․ Լինգարդ, Հենդերսոն, Ալի, Ստերլինգ, Քեյն։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով