15:35  ,  7 հուլիսի, 2018

Ռաֆայել Վարան․ Ռոմելու Լուկակուն խնդիր է յուրաքանչյուր թիմի պաշտպանության համար

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը կարծում է, որ Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում բոլոր թիմերը հավասար են։

«Մենք երիտասարդ թիմ ունենք։ Արագ գրոհները և համաձայնեցված գործողությունները մեզ դարձնում են մեկ մարմին։

Ռոմելու Լուկակուն խնդիր է յուրաքանչյուր թիմի պաշտպանության համար։ Հարկավոր է նրան քիչ տարածություն տալ։

Մենք հույս ունենք, որ կարող ենք հաղթել ԱԱ-ում։ Զգում ենք երկրպագուների աջակցությունը։ Առջևում բարդ հանդիպում է սպասվում»,- Վարանի խոսքն է փոխանցում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիան կխաղա Բելգիայի հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով