14:51  ,  7 հուլիսի, 2018

Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներն արթնացել են հրդեհային ազդանշանից (ֆոտո)  

Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները Սամարայի հյուրանոցում արթնացել են ժամանակից շուտ։ Տեղական ժամանակով 08։00-ին միացել է հյուրանոցի հրդեհային ազդանշանը, հայտնում է Daily Mail-ը։

Շվեդիայի հավաքականի անդամները հավաքվել են սպասասրահում և մոտ 20 րոպե սպասելուց հետո հայտնի դարձել, որ ազդանշանը միացել է անսարքության պատճառով։

Հիշեցնենք, որ Շվեդիա - Անգլիա քառորդ եզրափակիչի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Երևանի ժամանակով 18։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով