14:18  ,  7 հուլիսի, 2018

Կոուտինյո․ Սա ծանր հարված է մեզ համար  

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն խոսել է Բելգիայից կրած պարտության մասին։

«Սա շատ ծանր հարված է մեզ համար։ Մենք երազում  էինք աշխարհի առաջնությունում հաղթելու մասին և 100 տոկոսով վստահ էինք մեր ուժերին։ Ցանկանում էինք խաղալ եզրափակիչում։

Առաջին խաղակեսում լավ չգործեցինք։ Այնպես չէ, որ վատ խաղացինք, բայց կարող էինք ավելին անել։

Երկրորդ կեսում պատկերը այլ էր, մենք ունեինք գոլային պահեր, սակայն չկարողացանք դրանք օգտագործել»,- խաղից հետո ասել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով