13:48  ,  7 հուլիսի, 2018

Լուկա Մոդրիչ․ Ռուսաստանի հետ բարդ հանդիպում է լինելու  

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում կայանալիք Ռուսաստանի հետ հանդիպման մասին։

«Ռուսաստանի հավաքականը շատ ուժեղ է, նրանք միասնական են գործում և մշտապես պայքարի մեջ են։ Իսպանիայի հետ խաղում նրանք օգտվեցին իրենց հնարավորությունից։

Պետք է ավելի լավ խաղանք, քանի Դանիայի դեմ։ Հավատում եմ, որ մենք դեռ ճանապարհ ունենք աշխարհի առաջնությունում»,- Մոդրիչի խոսքն  է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ռուսաստան - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Երևանի ժամանակով 22։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս