12:24  ,  7 հուլիսի, 2018

Ռոբերտո Մարտինես․ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում տեղի ունեցած Բրազիլիայի հետ հանդիպման մասին, որում բելգիացիները հաղթեցին 2։1 հաշվով և դուրս եկան կիսաեզրափակիչ։

«Մենք փորձեցինք տակտիկական առավելության ունենալ։  Բրազիլիայի հետ իմ ֆուտբոլիստներն արդարացված ռիսկի գնացին։

Կարևոր էր, որ ազատ գործելու հնարավորություն չտվեցինք Նեյմարին, Կոուտինիոյին և Մարսելոյին։

Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Հարցը տակտիկան չէ, այլ, որ խաղացինք սրտով և հավատով։

Բելգիայում մարդիկ կարող են հպարտանալ իրենց ֆուտբոլիստներով»,- Մարտինեսի խոսքն է փոխանցում Чемпионат-ը։

Կիսաեզրափակիչում  Բելգիայի մրցակիցը կլինի Ֆրանսիան, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Ուրուգվային։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով