00:45  ,  7 հուլիսի, 2018

Բուֆոն․ Ես հետևել եմ ՊՍԺ-ի առաջընթացին, գիտեմ, թե ինչի մասին են երազում երկրպագուները  

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է ՊՍԺ տեղափոխվելու մասին։

«Ուրախությամբ եմ միանում ՊՍԺ-ին։ Կարիերայումս առաջին անգամ լքել եմ իմ երկիրը։ Այս ակումբի նախագիծը ոգևորեց ինձ։

Շնորհակալ եմ ակումբի նախագահին նման վստահության համար։ Ես հետևել եմ ՊՍԺ-ի առաջընթացին, գիտեմ, թե ինչի մասին են երազում երկրպագուները»,- 40-ամյա դարպասապահի խոսքն է փոխանցում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։

Բուֆոնը, որը նախորդ մրցաշրջանում հեռացավ «Յուվենտուսից», նոր ակումբի հետ կնքել է «1+1» ձևաչափով պայմանագիր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ում Բուֆոնը տարեկան կվաստակի 8 միլիոն եվրո աշխատավարձ։

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով