19:15  ,  6 հուլիսի, 2018

Անդրեաս Գրանկվիստ․ Ամեն ինչ կանենք, որ կանգնեցնենք Քեյնին  

Շվեդիայի հավաքականի ավագ Անդրեաս Գրանկվիստը խոսել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ փուլում կայանալիք Անգլիայի հետ հանդիպման մասին։

«Մրցաշարի ընթացքում մենք պաշտպանությունում կազմակերպված խաղ ցուցադրեցինք։ Մենք մեր ոճն ունենք հարձակման գծում։ Ստանդարտ դիրքերը մեր և անգլիացիների մոտ լավ են ստացվում։

Հարի Քեյնը շատ վտանգավոր հարձակվող է։ Ամեն ինչ կանենք, որ կանգնեցնենք Քեյնին»,- Գրանկվիստի խոսքն է փոխանցում tass-ը։

Շվեդիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով