13:50  ,  6 հուլիսի, 2018

«Ալաշկերտը» «Սելթիկի» դեմ խաղին պատրաստվում է ԱԱ-2018-ի գնդակով (ֆոտո)

Մինսկում անցկացրած մարզումային հավաքից հետո Երեւան վերադարձած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պատրաստվում է Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը, որը կանցկացվի աշխարհի առաջնության Adidas Telstar 18 գնդակով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտ» - «Սելթիկ» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին Գլազգոյում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով