12:37  ,  6 հուլիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ են, որ Ռոնալդուն կվերադառնա

«Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Մադրիդի «Ռեալից» վերադարձնելու համար, հաղորդում է The Sun-ը:

Անգլիական ակումբը հրաժարվել է Գարեթ Բեյլի եւ Վիլիանի տրանսֆերն իրագործելու մտադրությունից:

«Մանչեսթեր Յունայթեդին» չի անհանգստացնում նաեւ Թուրինի «Յուվենտուսի» հետ բանավոր համաձայնությունը, որ ունի «Ռեալը» Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ:

Անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ Ռոնալդուի գործակալը պորտուգալացի Ժորժե Մենդեշն է, որն էլ կկարգավորի տեղափոխությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում