23:34  ,  5 հուլիսի, 2018

Գարեթ Սաութգեյթ․ Անգլիայի հավաքականը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով  

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում  կայանալիք Շվեդիայի հետ հանդիպման մասին։

«Մենք առաջընթաց ենք գրանցել, սակայն դեռ չենք հասել ցանկալի արդյունքի։ Հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են հասնել պատմական արդյունքի, միևնույն ժամանակ նրանք հասկանում են, որ դեռ սովորելու շատ բան ունեն։ Կոլումբիայի հետ խաղը մեծ փորձ կուտակեց։

Ես շատ եմ հարգում Շվեդիայի հավաքականին, նրանք ուժեղ թիմերի հետ կարողանում են հասնել ցանկալի արդյունքի։ Հետևել եմ շվեդների խաղին և կարող եմ ասել, որ այս հավաքականը գնդակը նվիրում է մրցակցին և սպասում է իր հնարավորություններին։ Պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի անցնենք հաջորդ փուլ», - Սաութգեյթի խոսքն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Շվեդիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով