22:37  ,  5 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Ռուսաստանի հավաքականի պաշտպանի հակառեկորդը

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի պաշտպան Վլադիմիր Գրանատը սահմանել է աշխարհի առաջնությունների հակառեկորդ (1966 թվականից հետո), հաղորդում է Opta-ն։

Իսպանիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի խաղում (1:1, 11մ՝ 4:3) նա փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին, սակայն նրա կատարած փոխանցումներից ոչ մեկը չի հասել թիմակիցներին։

Գրանատը 11 անգամ է կպել գնդակին, կատարել է 5 փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով