23:11  ,  5 հուլիսի, 2018

Մարադոնան ներողություն է խնդրել ՖԻՖԱ-ից  

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որը քննադատել էր աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Կոլումբիա - Անգլիա հանդիպման ամերիկացի մրցավար Մարկ Գեյգերին, ներողություն է խնդրել ՖԻՖԱ-ից և կառույցի ղեկավար Ջանի Ինֆանտինոյից։

«Ասածներս տեղին չէին։ Ներողություն եմ խնդրում ՖԻՖԱ-ից և Ինֆանտինոյից։ Ինչպիսին էլ լինեն իմ մտքերը, ես հարգում մրցավարի բարդ աշխատանքը»,- Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է Մարադոնան։

Հիշեցնենք, որ Կոլումբիա - Անգլիա հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով Անգլիան հաղթեց 4:3 հաշվով:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով