11:12  ,  6 հուլիսի, 2018

Ռոնալդուն ավելի թանկ է, քան Պանաման, 2 աշխարհամասերի մունդիալը  և «Գնդակ- խորանարդը»

Շարունակում ենք հետաքրքիր փաստեր ներկայացնել քառամյակի գլխավոր ֆուտբոլային մրցաշարի մասին։

Մունդիալը 2 աշխարհամասերում

Ռուսաստանը դարձավ Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը, որն աշխարհի առաջնությունը ընդունելու իրավունք ստացավ։ Բացի այդ, առաջին անգամ մունդիալն անց է կացվում միանգամից 2 աշխարհամասերում՝ Եվրոպայում և Ասիայում։

Երբ դաշտը հարթ է, իսկ գնդակը ոչ այնքան կլոր

«Գնդակը կլոր է, դաշտը հարթ» հայտնի արտահայտությունը պետք է փոքր-ինչ փոխել, քանի որ ԱԱ-2010-ի պաշտոնական գնդակի աերոդինամիկական հնարավորություններն անկանխատեսելի են։ Adidas Telstar 18-ի կառուցվածքի փոփոխությունից հետո այն ավելի շատ աղավաղված խորանարդի է նման, քան գնդակի։

ԱԱ-2018-ի գնդակը նաև հագեցած է NFC չիպով։ Սմարթֆոնի օգնությամբ կարելի է հետաքրքրիր տեղեկություններ իմանալ գնդակի և ԱԱ-ի մասին։

Ռեկորդային հոնորար

Աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը կազմել է 400 միլիոն դոլար, ինչը 181 միլիոնով ավելին է, քան ԱԱ-2014-ում։ Այս տարի հաղթողը կստանա 38 միլիոն դոլար։

Ռոնալդուն ավելի «թանկ» է, քան Պանամայի հավաքականը

Այս մունդիալը լի է անակնկալներով և հետաքրքրիր զարգացումներով, իսկ մասնակից թիմերի խաղամակարդակներում տարբերությունը մեծ չէ, սակայն տրանսֆերային գների տեսանկյունից կա մեծ տարբերություն։ Պանամայի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 5․25 միլիոն եվրո է, իսկ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո։

Գուշակ կատուն

«Ութոտնուկ Պաուլը», «Նելի փիղը», «Պետրովիչ ծովախեցգետինը» և այլ կենդանիների ժամանակին գուշակում էին աշխարհի առաջնությունների հանդիպումների արդյունքները։ Ռուսաստանում այդ պարտականություններն իր վրա է վերցրել Ահիլա անունով կատուն, որն արդեն 2 անգամ գուշակել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակը, ինչպես նաև Իրանի ու Բրազիլիային հաղթանակները։ Ահիլան սխալվել է Արգենտինա - Նիգերիա խաղում՝ գուշակություն անելով աֆրիկյան հավաքականի օգտին։

«Նիվայով» մինչև Ռուսաստան, «ացտեկների» ուրախությունը կամ երբ երկրպագուներն ուշադրության կենտրոնում են

Շատ երկրպագուներ Ռուսաստան են հասել տարբեր ճանապարհներով։ Իսլանդացի Կրիստբորն ազգանունով երկրպագուն մունդիալի անցկացման վայր է հասել «Նիվա» մակնիշի մեքենայով, որը նա շահել էր տեղական տուրիստական գործակալություններից մեկի խաղարկությամբ։ Նա ընկերոջ հետ անցել է մոտ 3500 կմ։

Իսկ մեքսիկացի երկրպագուները Գերմանիայի դարպասը խփած գոլին այնպիսի արձագանք են տվել, որ Մեքսիկայի տարածքում թեթև երկրաշարժ է գրանցվել։

Շարունակե՛ք հետևել ԱԱ-2018-ին։

Սամվել Սուքիասյան 

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում