21:45  ,  5 հուլիսի, 2018

Անտուան Գրիզման․ Ես Ուրուգվայի իսկական երկրպագու եմ

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոստովանել է, որ երբեմն իրեն ուրուգվայցի է զգում, քանի որ շատ ընկերներ ունի այդ երկրից։

«Ես Ուրուգվայի իսկական երկրպագու եմ։ Ես շատ ուրուգվայցի ընկերներ ունեմ։ Ցանկանում էի ունենալ Էդինսոն Կավանիի մարզաշապիկը, և Դիեգո Գոդինն այն նվիրեց ինձ»,- Գրիզմանի խոսքն է փոխանցում Советский спорт-ը։

ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում կայանալիք Ուրուգվայ - Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի հուլիսի 6-ին Երևանի ժամանակով 18։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով