19:50  ,  5 հուլիսի, 2018

Դիդյե Դեշամ․ Կավանիի բացակայությունը չի ազդի Ուրուգվայի խաղի վրա  

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարծում է, որ Էդինսոն Կավանիի բացակայությունը չի ազդի Ուրուգվայի խաղի վրա։ Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիան և Ուրուգվայը։ Կավանիի մասնակցությունն այդ խաղին հարցականի տակ է։

«Ես շատ լավ գիտեմ Կավանիին , քանի որ նա խաղում է Ֆրանսիայում։ Եթե Էդինսոնը չխաղա, ապա դա չի ազդի Ուրուգվայի վրա։

Ուրուգվայցիները այլ բնավորության տեր են։ Նրանց չի կարելի համեմատել Արգենտինայի հետ։ Օսկար Տաբարեսի թիմը կազմակերպված կարողանում է պաշտպանվել և լավ հակագրոհել։ Նրանք այն մրցակիցների շարքում են, որոնք կարողանում են օգտվել ստանդարտ դիրքերից»,- Դեշամի խոսքն է փոխանցում rsport-ը։

Ֆրանսիա - Ուրուգվայ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով