17:59  ,  5 հուլիսի, 2018

Տիտե․ Մարսելոյի հետ ամեն ինչ կարգին է, նա կվերադառնա կազմ

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում կայանալիք Բելգիայի հետ հանդիպման մասին։

«Մենք տարբեր խաղաոճերի ֆուտբոլիստներ ունենք։ Մեքսիկայի դեմ առաջին և երկրորդ գոլերը տարբերվում էին։ Առաջին դեպքում դիրքային գրոհ էր, երկրորդում՝ հակագրոհ։

Բելգիայի հավաքականից անակնկալ եմ սպասում։  Հույս ունեմ, որ վաղy իմ խաղացողներն ավելի լավ տեսք կունենան։

Մարսելոյի հետ ամենի ինչ կարգին է, նա կվերադառնա կազմ»,- Տիտեի խոսքն է փոխանցում Спорт-Экспресс-ը։

Բրազիլիա - Բելգիա հանդիպումը տեղի կունենա Կազանում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով