22:30  ,  4 հուլիսի, 2018

Ուիմբլդոնից հետո Հալեպը կպահպանի դասակարգման աղյուսակի առաջին տեղը

Թենիսի Մեծ սաղավարտի՝ Ուիմբլդոնի մրցաշարից հետո կանանց դասակարգման աղյուսակի առաջատարի փոփոխություն չի լինի։ Սիմոնա Հալեպը կպահպանի առաջին տեղը։ Ռումինիան ներկայացնող թենիսիստին կարող էր շրջանցել Կարոլին Վոզնիացկին, որը մրցաշարի երկրորդ շրջանում 4։6, 6։1, 5։7 հաշվով  պարտվել է Եկատերինա Մակարովային (Ռուսաստան)։

Հալեպը առաջին շրջանում պայքարից դուրս թողեց Կուրում Նարուին (6։2, 6։4)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս