18:24  ,  4 հուլիսի, 2018

Կավանին չի մասնակցել Ուրուգվայի հավաքականի մարզմանը  

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն  Կավանին շարունակում է վերականգնվել վնասվածքից, որը նա ստացել էր ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչ փուլի Պորտուգալիայի հետ խաղում։

Կավանին չի մասնակցել ուրուգվայցիների մարզմանը։

Հուլիսի 6-ին աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ուրուգվայը կհանդիպի Ֆրանսիային։

Այդ խաղում ՊՍԺ-ի հարձակվողին կփոխարինի Կրիստիան Ստուանին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով