12:08  ,  4 հուլիսի, 2018

Ուիմբլդոն. Անհատական համար ստացած 21 թենիսիստներ դուրս մնացին արդեն առաջին շրջանում

Թենիսի «Մեծ սաղավարտ» շարքի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում պայքարից դուրս մնացի անհատական համար ստացած 21 թենիսիստներ:

Տղամարդկանց մենախաղում արդեն դուրս են մնացել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը (6), ավստրիացի Դոմինիկ Տիմը  (7), բելգիացի Դավիդ Գոֆենը (10), խորվաթ Բորնա Չորիչը (16), ամերիկացի Ջեք Սոկը (18), իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան (20), ֆրանսիացի Ռիշար Գասկեն (23), սերբ Ֆիլիպ Կրաինովիչը (28), իտալացի Մարկո Չեկինատոն (29), իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն (30) եւ արգենտիանցի Լեոնարդո Մայերը (32):

Կանանց մենախաղի առաջին շրջանում պարտություն են կրել ամերիկացի Սլոան Սթիվենսը (4), ուկրաինացի Էլինա Սվիտոլինան (5), ֆրանսիացի Կարոլին Գարսիան (6), չեխ Պետրա Կվիտովան (8), ամերիկացի Կոկո Վանդեւեյը (16), սլովակ Մագդալենա Ռիբարիկովան (19), լատվիացի Անաստասիա Սեւաստովան (21), ռուսաստանցիներ Մարիա Շարապովան (24) եւ Անաստասիա Պավլյուչենկովան (28), չինացի Չժեն Շուայը (31):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում