00:35  ,  4 հուլիսի, 2018

Մարիա Շարապովան առաջին անգամ պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի մեկնարկում

Ռուսաստանի Մարիա Շարապովան (24) կարիերայում առաջին անգամ չկարողացավ դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան: Մեկնարկում Շարապովան պարտվեց ռուսաստանցի Վիտալյա Դյաչենկոյին (Q)՝ 7:6 (7:3), 6:7 (3:7), 4:6:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան 2004թ. Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող է:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերում Շարապովան նախորդ անգամ առաջին շրջանում պարտվել էր 2010թ. Ավստրալիայի բաց առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում