20:36  ,  3 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Շվեդիա - Շվեյցարիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը  

Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը ճանաչվել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչի Շվեյցարիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականը հաղթեց Ֆորսբերգի միակ գոլի շնորհիվ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Շվեդիայի մրցակիցը հայտնի կդառնա Երևանի ժամանակով 22։00-ին մեկնարկելիք Կոլումբիա – Անգլիա խաղից հետո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով