15:03  ,  3 հուլիսի, 2018

Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին ավագը դարձավ Չավիի թիմակիցը

Քաթարի «Ալ Սադ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական կայքում հայտարարել է Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին ավագ Գաբիի հետ երկու տարվա պայմանագիր կնքելու մասին։

34-ամյա կիսապաշտպանը «Ալ Սադ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ «Ալ Սադում» է հանդես գալիս «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Չավին։

Գաբին «Աթլետիկոյում» մասնակցել է 413 հանդիպման, խփել է 10 գոլ։

34-ամյա Գաբին Իսպանիայի չեմպիոն է, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչների մասնակից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում