13:21  ,  3 հուլիսի, 2018

«Յուվենտուսը» պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Ռոնալդուին

Թուրինի «Յուվենտուսը» ցանկություն ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է իսպանական Marca-ն։ Իտալիայի չեմպիոններն արդեն բանակցում են Արքայական ակումբի հետ։ «Յուվենտուսը» փոխարինող է փնտրում արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին։

Թուրինյան ակումբը պատրաստ է Ռոնալդուին առաջարկել չորս տարվա պայմանագիր եւ վճարել տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռեալը» Ռոնալդուի տրանսֆերից ակնկալում է 120 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում