11:03  ,  3 հուլիսի, 2018

Հայաստանի հավաքականը կխաղա Ավստրիայի եւ Մեծ Բրիտանիայի դեմ

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարում կմրցի Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի հավաքականների հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Թիմերն ընդգրկված են D ենթախմբում:

Ընտրական 2-րդ փուլի առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստները կանցկացնեն սեպտեմբերի 13-ին` հյուրընկալվելով Ավստրիային:

Ենթախմբի հաղթողը դուրս կգա հաջորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում