21:59  ,  2 հուլիսի, 2018

Ուիմբլդոն․ Սերենա Ուիլյամսը շարունակում է պայքարը  

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել թենիսի Մեծ սաղավարտի՝ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան։

Ուիլյամսը 1 ժամ 27 րոպեում 7։5, 6։3 հաշվով պայքարից դուրս է թողել Հոլանդիայի ներկայացուցիչ Արանչա Ռուսին։

Երկրորդ շրջանում Ուիլյամսը կխաղա Թերեզա Շմիտկավա (Չեխիա) - Վիկտորիա Տոմովա (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով