Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Սոկրատիսը «Արսենալում» կխաղա 5 համարի խաղաշապիկով։
30-ամյա հույն պաշտպանը «Բորուսիայում» էր խաղում 2013 թվականից։ Նա դորտմունդիան ակումբի հետ հաղթել է Գերմանիայի գավաթը և սուպերգավաթը։
Հունաստանի հավաքականում Սոկրատիսը խաղում է 2008 թվականից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում