20:43  ,  2 հուլիսի, 2018

Պաշտոնական․ «Բորուսիայի» պաշտպանը տեղափոխվեց «Արսենալ»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Սոկրատիսը «Արսենալում» կխաղա 5 համարի խաղաշապիկով։

30-ամյա հույն պաշտպանը «Բորուսիայում» էր խաղում 2013 թվականից։ Նա դորտմունդիան ակումբի հետ հաղթել է Գերմանիայի գավաթը և սուպերգավաթը։

Հունաստանի հավաքականում Սոկրատիսը խաղում է 2008 թվականից։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում