15:24  ,  2 հուլիսի, 2018

Միհրան Հարությունյան. Պատրաստվում եմ հոկտեմբերին կայանալիք երկրորդ մենամարտիս MMA-ում (ֆոտո)

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամբ, նաեւ խառը մենամարտերի՝ MMA-ի մարզիկ Միհրան Հարությունյանն այս օրերին Հայաստանում է՝ մասնավոր այցով: Հայրենիքում գտնվելու եւ ընկերական շրջապատում հանգստյան օրերը վայելելուն զուգահեռ, օլիմպիական փոխչեմպիոնը բաց չի թողնում մարզումներն անգամ Երեւանում:

Միհրան Հարությունյանը Երեւանի մարզահամերգային համալիրի հարակից տարածքում համատեղ մարզման էր հրավիրել բոլոր ցանկացողներին, մարզիկներին, սպորտի սիրահարներին:

Համատեղը մարզմանը մասնացում էին տարբեր տարիքի եւ տարբեր մարզաձեւերի երիտասարդներ եւ պատանիներ: Համատեղ մարզումը աստիճանաբար վերածվեց մարզչական մարզման, իսկ մարզիչը Միհրան Հարությունյանն էր: Բարձր տրամարդությամբ, հումորով եւ խորհուրդներով մեկ ժամից ավելին օլիմպիական փոխչեմպիոնը հավաքված տղաներին սովորեցրեց ինչպես ըմբշամարտի, այնպես էլ խառը մենամարտերի հնարքներ, միավորներ տվող, պաշտպանվող տարրեր:

NEWS.am Sport-ը հետեւց մարզման ընթացքին:

Միհրան, կարծես, սա քո առաջին փորձն էր որպես մարզիչ:

Անկեղծ ասած, ինձ մարզիչի դերում չզգացի: Ճիշտ է, ես նրանց սովորեցրեցի մի քանի վարժություններ, բայց այն մարզումները, որոնք ես սովորաբար ոչ մրցումային շրջանում անում եմ, այդպես էլ այսօր մարզվեցինք: Թեթեւ վարժություններ, տարրական մարզումներ, որոնք կոփում են մարմինը: Որեւէ առանձնահատուկ վարժություն, հնարք կամ ծրագրված մարզում չկար, սա ուղղակի թեթեւ ֆիզիկական պատրաստվածության պարապմունք էր:

Ի՞նչ կասես մեր երիտասարդների, պատանիների մասին:

Ամեն ինչ շատ լավ է: Սպորտով զբաղվելու, մարզվելու ցանկություն եմ տեսնում, կարեւորն այդ է սպորտում: Շատ սովորելու տեղ ունեն: Բայց սպորտում միշտ սովորելու տեղ լինում է, նույնիսկ ես, նույնիսկ լավագույն մարզիկները, չեմպիոնները, ուղղակի մեկը շատ, մյուսը քիչ: Այդ իսկ պատճառով, հաղթանակների հասնելու համար պետք է աշխատեն: Այսօր այստեղ հավաքված երիտասարդները լավն են, ուրախ են, բայց շատ տարրական վարժություններ օրինակ դժվարանում են անել:

MMA-ում առաջին մենամարտիցդ արդեն մեկ ամսից ավելի է անցել: Որո՞նք են հետագա անելիքներդ, ե՞րբ կլինի հաջորդ մենամարտդ:

Այս շրջանում հանգստանում եմ, մարզվում եմ, բայց ոչ ծանրաբեռնված: Պատրաստվում եմ հոկտեմբերին կայանալիք երկրորդ մենամարտիս MMA-ում: Դեռ հաստատված չէ ամիսը, բայց նախնական տվյալներով երկրորդ մենամարտս կլինի այս տարվա հոկտեմբերին: Երբ նշանակվի օրը, մենամարտից 100 օր առաջ կվերսկսեմ ծանրաբեռնված մարզումային եւ նախապատրաստական փուլը: Արդեն այդ ժամանակ ինձ ամբողջովին կնվիրեմ մարզադահլիճին, մարզումներին եւ երկրորդ հաղթանակը տոնելու նպատակին:

Ի դեպ, առաջին մենամարտիս ժամանակ վնասել էի ձեռքս: Մինչ այդ վնասվածքը կապաքինվի:

Դեռ չեմ կարող ասել, թե ով կլինի մրցակիցս, քանի որ հաստատված չէ, թե ով է լինելու: Իմ մենեջերը մինչեւ վերջնական չասի, չեմ կարող հայտարարել: Գիտեմ, որ այս պահին 5-6 մարզիկ ցանկություն ունեն ինձ հետ մենամարտելու:

Միհրան, MMA-ում առաջին հաղթանակդ տոնելուց հետո ի՞նչ փոխվեց քո կյանքում:

Կյանքումս ոչինչ չփոխվեց, բայց նպատակներումս եւ ծրագրերումս ավելի հաստատակամ դարձա: Արդեն ավելի լավ եմ տեսնում եւ գիտակցում՝ ինչ է ինձ պետք, ինչն է ինձ համար լավ, ինչը՝ սխալ: Հասկացա, որ MMA-ում ավելի շատ հեռանկար կա, առաջ գնալու, աճելու տեղ ունեմ: Բայց այս ամենից զատ, ինձ հմար ամենակարեւորն այն է, որ այդ հաղթանակող շատ մարդկանց, հարազատներիս, բարեկամներից, ընկերներիս, իմ գործունեությանը եւ իմ մարզական կարիերային հետեւողներին ուրախացրեցի:

Իսկ քեզ որտե՞ղ ես ավելի լավ զգում՝ ըմբշամարտի գորգի վրա, թե՞ արդեն MMA-ի ռինգում:

Բնական է, որ ըմբշամարտի գորգի վրա ինձ միշտ ավելի լավ եմ զգացել, քանի որ շատ երկար տարիներ եմ անցկացրել գորգում: MMA-ի ռինգում դեռ շատ սովորելու բան ունեմ, բայց ինձ համար միանշանակ MMA-ն ավելի հետաքրքիր է, դիտարժան: Այս երկուսը շատ տարբեր են միմյանցից, միայն մեկ բանով են նման՝ երբ հաղթում ես, հաղթող ես երկուսում էլ՝ թե ըմբշամարտի գորգում եւ թե MMA-ի ռինգում, երկուսն էլ շատ լավ սպորտ են:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ռոստովում կայացած խառը մենամարտերի երեկոյում Միհրան Հարությունյանը նորամուտը նշեց MMA-ում եւ հաղթեց տեխնիկական նոկաուտով երկրորդ փուլի 47-րդ վայրկյանում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում