23:51  ,  1 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Խորվաթիա - Դանիա խաղում կլինի լրացուցիչ ժամանակ  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցում են Խորվաթիայի և Դանիայի հավաքականները։ Նիժնի Նովգորոդում կլինի լրացուցիչ ժամանակ․ թիմերը հիմնական ժամանակում փոխանակվել են մեկական գոլով։

Խաղի առաջին րոպեին Մատիաս Յորգենսենը բացեց հաշիվը։ 3 րոպե անց Մարիո Մանջուկիչը խփեց պատասխան գնդակը։

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կխաղա Ռուսաստանի հետ։

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Խորվաթիա - Դանիա՝ 1։1

Մարիո Մանջուկիչ, 4 - Մատիաս Յորգենսեն, 1

Խորվաթիա․ Սուբաշիչ, Վրսալկո, Ստրինիչ (Պիվարիչ, 80 ), Լովրեն, Վիդա, Ռակիտիչ, Բրոզովիչ (Կովաչիչ, 71), Մոդրիչ Պերիշիչ, Ռեբիչ, Մանջուկիչ։

Դանիա․ Շմեյխել, Դալսգոր, Կնուդսեն, Քրիստենսեն (Շոնե, 46), Կյարեր, Յորգենսեն, Էրիկսեն, Դելայինի, Բրաիտվայտ, Կորնելիուս (Ն․ Յորգենսեն, 66), Պոուլսեն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով