22:47  ,  1 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Խորվաթիա - Դանիա․ Առաջին խաղակեսից հետո  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցում են Խորվաթիայի և Դանիայի հավաքականները։ Նիժնի Նովգորոդում առաջին խաղակեսից հետո թիմերը փոխանակվել են մեկական գոլով։

Խաղի առաջին րոպեին Մատիաս Յորգենսենը բացեց հաշիվը։ 3 րոպե անց Մարիո Մանջուկիչը խփեց պատասխան գնդակը։

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Խորվաթիա - Դանիա՝ 1։1

Մարիո Մանջուկիչ, 4 – Մատիաս Յորգենսեն, 1

Խորվաթիա․ Սուբաշիչ, Վրսալկո, Ստրինիչ, Լովրեն, Վիդա, Ռակիտիչ, Բրոզովիչ, Մոդրիչ Պերիշիչ, Ռեբիչ, Մանջուկիչ։

Դանիա․ Շմեյխել, Դալսգոր, Կնուդսեն, Քրիստենսեն, Կյարեր, Յորգենսեն, Էրիկսեն, Դելայինի, Բրաիտվայտ, Կորնելիուս, Պոուլսեն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով