21:04  ,  1 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Իսպանիա - Ռուսաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը ճանաչվել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչի Իսպանիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Իսպանիային։ Ակինֆեևը հետ մղեց 2 հարված։

Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում կհանդիպի Խորվաթիա – Դանիա զույգի հաղթողին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով