18:47  ,  1 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Իսպանիա - Ռուսաստան․ Առաջին խաղակեսից հետո  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հանդիպում են Իսպանիայի և Ռուսաստանի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում ավարտվել է առաջին խաղակեսը, թիմերը փոխանակվել են մեկական գոլով։

12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը։

41-րդ րոպեին պատասխան գոլը խփել է Արտյոմ Ձյուբան, նա անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը։

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Խորվաթիա - Դանիա դիմակայության հաջողակին։

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Իսպանիա - Ռուսաստան՝ 1։1

Սերգեյ Իգնաշևիչ, 12 (իգ) - Արտյոմ Ձյուբա, 41 (11մ)

Իսպանիա. Դե Խեա, Նաչո, Պիկե, Ռամոս, Ալբա, Բուսկետս, Կոկե, Ասենսիո, Սիլվա, Իսկո, Կոստա:

Ռուսաստան. Ակինֆեեւ, Ֆերնանդես, Իգնաշեւիչ, Կուտեպով, Կուդրյաշով, Ժիրկով, Զոբնին, Կուզյաեւ, Գոլովին, Սամեդով, Ձյուբա:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով