15:20  ,  1 հուլիսի, 2018

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը դարձյալ դուրս է լավագույն տասնյակից

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակարգման աղյուսակը հունիսին տեղի ունեցած պարտիաների արդյունքում: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2767 գործակցով մնացել է 12-րդ տեղում:

Լավագույն տասնյակ

Մագնուս Կարլսեն (2842, Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ), Շաքրիյար Մամեդյարով (2801, Ադրբեջան), Դին Լիրեն (2797, Չինաստան), Վլադիմիր Կրամնիկ (2792, Ռուսաստան), Անիշ Գիրի (2782, Հոլանդիա), Ուեսլի Սո (2780, ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2779, Ֆրանսիա), Հիկարու Նակամուրա (2777, ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (2773, Ռուսաստան):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում