17:57  ,  30 հունիսի, 2018

Տիբո Կուրտուան կտեղափոխվի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին» մոտ են համաձայնության Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի տեղափոխության հարցում։

Արքայական ակումբը պատրաստ է Կուրտուայի համար վճարել 35 միլիոն եվրո, ինչը բավարարում է անգլիական ակումբին, քանի որ դարպասապահի պայմանագիրն ավարտվում է 2019թ․ ամռանը, հաղորդում է Marca-ն։

Անգլիայի անցած առաջնությունում Կուրտուան մասնակցել է 35 հանդիպման։ Դրանցից 15-ում նա գոլ բաց չի թողել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում