00:24  +04,  30 հունիսի, 2018

Նարեկ Աբգարյանը նվաճել է WBC International Silver գոտին  

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Նարեկ Աբգարյանը Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում, 10 ռաունդում, բացահայտ առավելությամբ հաղթել է մեքսիկացի Խեսուս Գալիսիային ու նվաճել է WBC International Silver գոտին։

Նարեկ Աբգարյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2008թ. պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասնակից, Ռիո-2016-ի մասնակից: Պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2016 թվականից (10 հաղթանակ, 6-ը նոկաուտով):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ