00:11  +04,  30 հունիսի, 2018

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Շտուտգարտ»  

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն կարիերան կշարունակի «Շտուտգարտում», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։

31-ամյա ֆուտբոլիստը կնքել է 3 տարվա պայմանագիր։

«Այս թիմում շատ հետաքրքիր ձևով համադրվում է փորձը և երիտասարդությունը։ Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,- ասել է Կաստրոն։

Կաստրոն Դորտմունդի «Բորուսիայում» էր 2015 թվականից, մինչ այդ նա 11 տարի անց էր կացրել Լևերկուզենի «Բայերում»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: