23:22  ,  27 հունիսի, 2018

«Միլանը» կբողոքարկի ՈւԵՖԱ-ի որոշումը

Իտալական «Միլանը» պատրաստվում է բողոքարկել ՈւԵՖԱ-ի որոշումը, ըստ որի՝ ակումբը ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար 2 տարով զրկվել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։

«Միլանի» պաշտոնական կայքում ասվում է, որ ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկվելու է Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում (CAS)։

Միլանի» փոխարեն Եվրոպայի լիգայի խմբային փուլին կմասնակցի «Ատալանտան», իսկ որակավորման փուլին՝ «Ֆիորենտինան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս